News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների բնակիչները ծախսել են ռեկորդային 9 մլրդ դոլար «սեւ ուրբաթին» ինտերնետ խանութներում գնումներ կատարելու համար, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ վաճառվում է հսկայական զեղչերով, հաղորդում է ՄԿ-ն:

Ըստ Adobe Analytics ընկերության տվյալների՝ 2019 թվականին ծախսած գումարը կազմել է 7.4 մլրդ դոլար, իսկ 2018-ին՝ 6.2 մլրդ դոլար: Ինտերնետային շոփինգի նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ նահանգներում գործում է սովորական առեւտրային կետերի աշխատանքի սահմանափակման ռեժիմ:

Նշվում է, որ սպառողների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում էին բջջային սարքերը, ինչպես նաեւ կենցաղային տեխնիկան: Ընդ որում՝ գնորդների հետաքրքրությունը կոշիկի եւ թանկարժեք զարդերի նկատմամբ զգալիորեն նվազել է:

Առջեւում է եւս մեկ սպասված օր է գնումների սիրահարների համար՝ «կիբեր երկուշաբթին» (նոյեմբերի 30-ին): Adobe Analytics-ը համարում է, որ այդ օրն ամերիկացիները կծախսեն եւս 10,8-12,7 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ