News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հասկանում ե՞ք, Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, մի քանի հազար մարդ ենք կորցրել, հսկայական թիվ են կազմում անհետ կորածներն ու հաշմանդամները և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը՝ հղումներ արել գործընթացի տարբեր փուլերի իր պատկերացումների մասին։

Կարճ ասած, նշում է, որ իրավիճակի ավելի բարենպաստ տարբերակներ են եղել, բայց ինքն այս 2.5 տարվա ընթացքում ստիպված մերժել է՝ դավաճանի պիտակից զերծ մնալու համար։

Հասկանում ե՞ք, Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, մի քանի հազար մարդ ենք կորցրել, հսկայական թիվ են կազմում անհետ կորածներն ու հաշմանդամները և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց։

Կրկնում եմ՝ խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը, բայց ինքը մերժել է ու վերջում այս կործանարար փաստաթուղթը ստորագրել։

Ի դեպ, ՌԴ այցից առաջ ակնարկում է, որ բարեկամ երկրները ևս հակված են եղել մեր համար վատ տարբերակներին։ Թե ինչու է իր այցից առաջ առանց այդ էլ ոչ լավ օրեր ապրող Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա քար գցում, ուղղակի անբացատրելի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես եղել եմ հայկական Շուշի քաղաքում, ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ․ Անահիտ Ավանեսյան
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն․․․
ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ
Զինծառայող Դ․ Ս․-ի մայրը ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ նույն հեռախոսահամարից օգտվել էին այլ զինծառայողներ եւս, իսկ հոկտեմբերի 16-ին արդեն…
Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. նախկին նախարար
Այս ամենի խորապատկերում դարձյալ հապճեպ, այս անգամ արդեն ռազմական դրության պայմաններում, նախաձեռնում ենք «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային կից մի արձանագրության վավերացում...
GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների եւ ռիսկերի. «Բարգավաճ Հայաստան»
Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ...
Պատերազմի ընթացքում վիրավորում ստացածների պրոթեզավորման ընթացակարգը փոխվում է. պրոթեզների որակը կբարձրանա
Նրա խոսքով, գործող կարգավորումներով պրոթեզովորման կարիք ունեցող անձինք դիմում են իրենց նախարարություն համապատասխան հանձնաժողովի որոշման հիման…
Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ
Բոլոր դիմումները գրանցվում են, մտցվում են տվյալների բազա եւ փոխանցվում համատեղ որոնողական խմբերին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ