News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե մենք գերիների ու անհետ կորածների հարցով տեսնեին պետական կառույցների աշխատանքը, մեզանից շատերը կգնային նրանց մոտ, բայց քանի որ դա չենք տեսնում, այդ պատճառով  դիմում ենք  միջազգային կառույցներին: Այս մասին այսօր` նոյեմբերի 29-ին, լրագրողներին ասաց մտավորականների միաբանության երթին մասնակցող պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Պատերազմի ավարտից մոտ 19 օր է անցել, մարդիկ գնում են Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, որպեսզի գտնեն իրենց որդիներին, արդար պահանջով են հանդես գալիս, բայց բառի բուն իմաստով այդ մարդկանց մատի վրա ֆռացնում են, ասում են՝ամեն  ինչ լավ է լինելու, սակայն իրականում արդեն ամեն ինչ վատ է: Մենք պիտի դիմենք միջազգային կառույցներ, որ մարդիկ հասկանան, որ այդ ծնողները մենակ չեն մնացել  և եթե ամեն մի հանձնած նամակը, երթը, խոսքը մեկ կյանք, կամ ցավոք, մեր հերոսներից մեկի աճյունն է վերադարձնում, ուրեմն այս  ամենն իզուր չէ, և ես հասկանում եմ, որ դա իր ողջամիտ արդյունքը տալու է»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ ինքն ուղղակի որդեկորույս ծնողների մասին խոսելիս, չի կարող գլուխը բարձր պահել, ու ՀՀ բոլոր քաղաքացիներն այդ ծնողների հետ խոսելիս պետք է գլուխները կախեն:

«Հատկապես պաշտոնյաներին եմ ասում ՝ էդ ծնողների հետ գլուխներդ կախ պահեք, այդ հիմար պայմանագիրը, որ ստորագրել եք, ամեն ինչին ժամ ու օր եք դրել, սակայն գերիների ու անհետ կորածների մասին ոչինչ չկա, զգույշ խոսեք իրենց հետ, իմացեք՝ որ ստորակետը, երբ եք դնում: Էդ պայմանագիրը, որ գրել, ստորագրել եք, ամեն ինչին օր ու ժամ գրել եք, բացի գերիների ու անհետ կորածների կետից: Լավ տարածքը տալիս ենք, մեր երեխեքին գոնե հետ չտա՞ն»,- հավելեց նա:

Ռուբեն Մխիթարյանը նաեւ ասաց, որ ԱԺ-ում բարձրաստիճան ՔՊ-ական պաշտոնյա է փորձել  խոչընդոտել իրենց երթին. «Քաղաքազիական պայմանագրում գտնվող մի անձնավորություն, որը հիմա ԱԺ-ում էլ շատ բարձր դիրք է զբաղեցնում,  երեկ SMS է գրում  մտավորականերից մեկին, հորդորելով իրեն, որ չմասնակցի էս ամեն ինչին, ու դա տեսել է առնվազն 6 մարդ, կա նաեւ դրա սքրինշոթը ու ես հիմա իրեն խորհուրդ եմ տալիս` ընկեր, էնպես մի արեք, որ էդ սքրինշոթը հրապարակենք, խելոք մնա ապեր, քանի ձեն չենք հանում, դուք էլ զբաղվեք գերկարեւոր հարցերով, ինչով որ մենք ենք զբաղվում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ