News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել «Անսար Ալա» շարժման եմենցի ապստամբների (հուսիթներ) ռազմաբազայի ուղղությամբ, որը տեղակայված է Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի մերձակայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Սանայի վարչակազմին:

«Արաբական կոալիցիայի ավիացիան երկու հարված է հասցրել ադ Դայլամի ավիաբազայի ուղղությամբ մայրաքաղաքի հյուսիսում՝ Սանայի միջազգային օդանավակայանի մերձակայքում»,-հայտարարել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ կոալիցիայի ավիացիան շարունակում է գտնվել այդ շրջանի երկնքում:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է հակազդեցությունը կառավարական ուժերի եւ երկրում իշխանությունը զավթած հուսիթների միջեւ: 2015 թվականի մարտից միջազգայնորեն ճանաչված կառավարության նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին պայքարում է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գլխավորած արաբական կոալիցիայի դեմ: Ի պատասխան Եմենի հյուսիսային տարածքների ուղղությամբ մշտական ավիահարվածների՝ հուսիթների իշխանության ներքո ապստամբները հրետակոծում են Եմենի հետ սահմանամերձ սաուդյան շրջանները, մասնավորապես, օդանավակայաններն ու նավթային օբյեկտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ