News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵՄ-ին, հրաժարվել երկակի ստանդարտներից եւ դատապարտել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:

«Ահաբեկիչները սպանում են իրանցի ակնառու գիտնականին: Այդ վախկոտությունը, որում կան Իսրայելի դերակատարման լուրջ նախանշաններ, մատնանշում է հանցագործների ռազմատենչ բնույթը՝ պայմանավորված հուսահատությամբ»,-գրել է նա Թվիթերում:

«Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես, Եվրոպական Միությանը, հրաժարվել երկակի ստանդարտներից եւ դատապարտել պետական սպանության այդ գործողությունը»,-հավելել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ