News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Միսնկի տարբեր թաղամասերում մարդիկ դուրս են գալիս բողոքի ցույցի եւ հավաքվում խմբերով, հաղորդում է TUT.by-ը:

Դա ուղեկցվում է ուժայինների կողմից ցուցարարներին ցրելով եւ բերման ենթարկելով: Իրավապահներին արդեն հայտնի է առնվազն 20 բերման ենթարկվածի մասին Մինսկում եւ Բորովլյանում: Ականատեսների հաղորդմամբ՝ որոշ դեպքերում կիրառվում է արցունքաբեր գազ եւ, ենթադրաբար, լուսաձայնային նռնակներ: Ընթերցողները նաեւ վկայում են Դերժինսկում, Ժոդինոյում, Մոգիլեւսկում բերման ենթարկելու փաստերի մասին:

Ականատեսները հաղորդում են, որ Բորովլյանում ուժայիններն օգտագործել են, ենթադրաբար, լուսաձայնային նռնակ ցուցարարներին ցրելու համար: Հաղորդվում է, որ այդտեղ բերման է ենթարկվել մի քամի մասնակից, այդ թվում՝ կանայք:

Ցուցարարներին ցրում են նաեւ Դոմբրովսկում: Երբ ուժայինները հեռացել են, մարդիկ դարձյալ վերադարձել եւ հավաքվել են խմբերով:

Հաղորդվում է, որ ուժայինները հետապնդել են մարդկանց փողոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ