News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուզում եմ տեսնել այն տեսարանը, երբ գերագույն գլխավոր պարտվողը, արդեն Հայաստանի տարածքները թուրքին տալուց հետո Ալիևին կասի` «դե, եթե վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն մեր Արծվաշենը հետ տվեք»։ Այս մասին «GPS-ով հանձնվող հայրենիք» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երբ Նիկոլը, երեք միլիոն հպարտ վարչապետերից թաքուն հանձնեց Արցախը ու բոլորս, այդ թվում մինչև վերջ սատարող հպարտները, դեռ գլխի չէին ընկել, որ սա մեծ արհավիրքի միայն սկիզբն է: Թուրքը հասել է Հայաստան ու որ գյուղը հավեսը տալիս է, ասում է` փաթաթե՛ք, ես սա ևս վերցնում եմ:

Թուրքը կլասիկ շարասյունով մտավ Սոթք, իր GPS-ը միացրեց ու հայտարարեց, որ մի քանի կիլոմետր առաջ պիտի գա:

Ու եկավ։ Նախօրեին, Սոթքի հանքավայրի մոտ, ազերի զինվորը ինձանից ընդամենը մեկ, կրկնում եմ` մեկ մետր հեռավորության վրա էր: Գլխավոր գերագույն պարտվողը իր հերթական «կռուտիտ» լայվում հաստատեց Ադրբեջանի իրավունքը՝ վերադառնալ խորհրդային սահմաններին: Թե Սոթքի հանքի, ով Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, քանի՞ տոկոսն է GPS-ով անցնում Ադրբեջանին, երևի առաջիկա օրերին կիմանանք Ալիևից:

Իսկ հիմա ընդամենը մի փոքրիկ սպռավոչկա Սոթքի ոսկու հանքի մասին:

Սոթքի ոսկու հանքն ունի 1654 աշխատակից: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալով հոկտեմբերին ընկերությունը վճարել է 1.654.000 դրամ։ Հայաստանի սահմաններն առանց բանակցությունների, GPS-ով ու google maps-ով գծելու հետևանքով 1654 մարդ, կամ նրանց զգալի մասը դառնալու են գործազուրկ։ Գործազրկությամբ ամենածանր վիճակում գտնվող Վարդենիսում:

Հա, մեկ էլ, որ գերագույն գլխավոր պարտվողն ասում է վերադառնալու ենք խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի սահմաններին, կարո՞ղ ենք ենթադրել, որ խորհրդային Հայաստանի կազմում գտնվող Արծվաշեն գյուղը վերադարձվելու է Հայաստանին:

Ուզում եմ տեսնել այն տեսարանը, երբ գերագույն գլխավոր պարտվողը, արդեն Հայաստանի տարածքները թուրքին տալուց հետո Ալիևին կասի` «դե, եթե վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն մեր Արծվաշենը հետ տվեք»։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասելու Ալիեւը...»,– գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ