News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի Ֆրանսիայի պետական խորհուրդը հանձնարարել է երկրի կառավարությանը վերանայել մեծաթիվ հավատացյալների՝ եկեղեցիներ այցելելու կարգը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Համաձայն Պետական խորհրդի հայտարարության՝ տաճարներում կիրառվող միջոցները COVID-19-ով վարակվելու սպառնալիքի հետ համաչափ չեն:

Անցած շաբաթ կառավարությունը հայտարարել էր հոկտեմբերի 30-ին սահմանված համազգային կարանտինը երկարաձգելու մասին:

Նոյեմբերի 28-ից երկրում բացվել են առաջին անհրաժեշտության ապրանքների առեւտրով զբաղվող խանութները, եւ վերականգնվել է կրոնական ծառայությունը, սակայն տաճարներում գտնվող հավատացյալների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 30-ն անկախ տարածքի մեծությունից:

Կաթոլիկ կազմակերպություններն այդ որոշման դեմ են ներկայացել՝ հայտարարելով, որ եկեղեցիները խանութներից ավելի կարեւոր են, որտեղ 8 քառակուսի մետր տարածքում թույլատրվում է մեկական այցելուի ներկայությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ