News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է Գերմանիայից իր գործընկեր Անեգրետ Քրամփ Քարենբաուերի հայտարարությունը, թե ինչպես պետք է խոսել Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նոյեմբերի 25-ին Բունդեսթագում ելույթ ունենալիս նա կոչ է արել կառավարությանը սատարել պաշտպանական ծախսերը բարձր մակարդակում, որպեսզի Եվրոպան կարողանա բանակցություններ վարել Մոսկվայի հետ զինաթափման մասին «ուժի դիրքից»: Ինչպես պարզաբանել է Քրամթ Քարենբաուերը, դա կապված է հանգամանքի հետ, որ ռուսական կողմն արել է մասշտաբային ներդրումներ իր զինված ուժերի արդիականացման համար, ունի նոր զինատեսակներ եւ նրա կողմից սպառնալիքն ավելի ակնհայտ է դառնում:

Խոսելով Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյա տարելիցի մասին՝ Շոյգուն հիշեցրել է, որ այս տարի Սեւ ծովում գտել են պատերազմի տարիներին խորտակված «Արմենիա» ջերմանավը քաղաքացիական անձանց մասունքների հետ: Նախարարի կարծիքով՝ դա պատերազմի բազմաթիվ էպիզոդներից մեկն է, որի մասին պետք է պատմել:

«Հատկապես, երբ քաղաքական գործիչների ներկայիս սերունդը, ենթադրենք, հենց Գերմանիայում, սկսում է մեզ «կյանք սովորեցնել» եւ պատմել, թե ինչպես է պետք մեզ հետ խոսել ուժի դիրքերից... Այստեղ դա ավելի նման է կրտսեր դասարանների աշակերտուհու ելույթին, որը մեղադրում է բոլորովին այլ դպրոցի աշակերտներին: Ընդ որում՝ աշակերտուհի, որի մայրը կամ հայրը դպրոցի տնօրենն է: Նա կարող է ամեն ինչ թույլ տալ իրեն: Ընկերներ, մենք ուրիշ դպրոցում ենք, մեր տնօրենն ուրիշ մարդ է»,-հիշեցրել է ՊՆ ղեկավարը Քրամփ Քարենբաուերի հայտարարության շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ