News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +7+9:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -4-8,  ցերեկը՝ +1+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+6,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9,

Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+8,

Արցախում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+8 (հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ