News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` հավելելով, որ նախագահին իրենք դիմել են նամակով:

«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել: Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը` նշելով, որ իրենք հետամուտ են լինելու հարցի շուտափույթ լուծմանը:

Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ