News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ, վերջնական հաշվարկների համաձայն, շաբաթ օրը երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում վիրավորվել է 98 ոստիկան եւ ժանդարմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջնական գանահատականը` 98 վիրավոր ոստիկանների եւ ժանդարմների շրջանում: Ես հայտնում եմ նրանց իմ լիակատար աջակցությունը: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Դարմանենը Twitter-ի իր էջին:

Շաբաթ երեկոյան նախարարը հայտնել էր, որ, նախնական տվյալների համաձայն, վիրավորվել է 37 իրավապահ:

Ֆրանսիայի 70 քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել «Համաշխարհային անվտանգության մասին» օրինագծի 24-րդ հոդվածի դեմ, որը փաստացի խստացնում է կադրերի տարածման կանոնները իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Մասնավորապես Փարիզում ցույցն ուղեկցվել է լայնամասշտաբ ջարդերով:

ՆԳՆ-ի տվյալներով` ավելի քան 130.000 մարդ է մասնակցել շաբաթ օրը երկրի ամբողջ տարածքում ընթացող ցույցերին: Ակցիաների կազմակերպիչների գնահատականներով` Ֆրանսիայում ցույցերին մի քանի անգամ ավելի շատ մարդ է մասնակցել` 500 հազար մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ