News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերբիան չի վտարի Չեռնոգորիայի դեսպան Տարզան Միլոշեւիչին` ի պատասխան Պոդգորիցայում Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոզովիչին պերսոնա նոն գրատա հայտարարմանը: Այս մասին կիրակի հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ խորհրդակցությունից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Վուչիչը կանչել էր ինձ եւ նախարար (արտաքին գործերի նախարար Նիկոլա) Սելակովիչին զրույցի` կառավարության որոշման շուրջ [Չեռնոգորիայի դեսպանին արտաքսելու մասին] խորհրդակցության համար: Նա հասկանում եւ աջակցում է այս որոշմանը, այն համապատասխանում է դիվանագիտական ​​արձանագրություններին, Վիեննայի կոնվենցիային, մենք արձագանքեցինք սիմետրիկորեն: Սակայն նախագահը մեզ ասաց, որ կոնվենցիաները կարեւոր են, սակայն կյանքն ու մեր բարեկամությունը Չեռնոգորիայի հետ ավելի կարեւոր են: Սերբիան հետ կկանչի Չեռնոգորիայի դեսպան Տարզան Միլոշեւիչի վտարման մասին որոշումը»,- ասել է կաբինետի ղեկավարը:

Շաբաթ օրը Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը Միլոշեվիչին պերսոնա նոն գրատա էր հայտարարել` Պոդգորիցայի նույն քայլին ի պատասխան: Դրանից առաջ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը Բոզովիչին պերսոնա նոն գրատա էր հայտարարել` «Չեռնոգորիայի ներքին գործերին միջամտության, վարքագծի եւ հայտարարությունների համար, որոնք անհամատեղելի էին դիվանագիտական ​​աշխատանքի ընդունված չափանիշների հետ»:

Ըստ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության` Սերբիայի դեսպանը «1918 թվականի Պոդգորիցայի ոչ լեգիտիմ եւ ապօրինի խորհրդարանը «Չեռնոգորիայի ժողովրդի «ազատագրում» եւ «ազատ կամք» էր անվանել: Չեռնոգորիայի դիվանագիտական ​​գերատեսչությունը նշել էր, որ Բոժովիչը «ստորացրել էր Չեռնոգորիայի պառլամենտը, որը 2018-ի նոյեմբերի 29-ին բանաձեւ էր ընդունել Պոդգորիցայի սկուպշինայի որոշման չեղարկման մասին, որով Չեռնոգորիայի ինքնիշխանությունը վերացվեց, դրա տարածքը կցվեց Սերբիայի Թագավորությանը, իսկ թագավոր Նիկոլա Նեգոշ Պետրովիչը գահընկեց արվեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ