News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը կիրակի շուտափույթ ապաքինում է մաղթել երկրում կայացած նախագահական ընտրություններում հաղթանական տարած դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին ոտքը վնասելու կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շուտ ապաքինվեք»,- գրել է հանրապետականը Twitter-ում` մեկնաբանելով կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես է Բայդենը դուրս գալիս Դելավեր նահանգի հիվանդանոցից:

Կիրակի 78-ամյա Բայդենի պրես փուլը հայտնել էր, որ շաբաթ օրը նա շան հետ խաղալիս ոլորել է աջ կոճը: Լրագրողները մեջբերել էին Քեվին Օ'Քոնորի հայտարարությունը, ով երկար տարիներ դեմոկրատների բժիշկն է եղել: Բժշկի խոսքով` ռենտգենյան պատկերները ճաքեր են ցույց տվել ոտնաթաթի մեջտեղում գտնվող «կողային եւ միջանկյալ սեպաձեւ ոսկորների վրա»: «Նա հավանաբար մի քանի շաբաթ պետք է սրունքաթաթային օրթեզ կրի»,- հավելել էր մասնագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ