News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ստացվում են բազմաթիվ հարցումներ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է համարում պարզաբանել հետևյալը.

Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազություն:

Ավելին, ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետող անհատներին և կազմակերություններին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

Այս ամենով հանդերձ իրազեկում ենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ