News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան Կապիտուլիացիայի աղետալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական ինքնարդարացման (իսկ իրականում ինքախոստովանական) գրառմամբ։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարները նրան հորդորել են դադարեցնել պատերազմը, որից հետո նա այդ հարցով դիմել է ՌԴ նախագահի միջնորդությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգի» խորհրդի նախկին անդամ Ավետիք Չալաբյանը:

«Այս միջնորդության արդյունքում, թշնամական կողմը, թեև մարտի դաշտում արդեն ակնհայտ առավելություն էր ձեռք բերել, և այդ օրը հարավային ճակատում հասել էր Իշխանաձոր և Կովսական, պատրաստ է եղել դադարեցնել ռազմական գործողությունները, փոխարենը պահանջելով, որ հայկական կողմը երաշխավորի ազերի բնակչության վերադարձը Շուշի (որը սակայն մնալու էր հայկական կողմի ենթակայության տակ)։

Միայն իրեն հայտնի նկատառումներով, պրն Փաշինյանը մերժել է այս միջնորդությունը, և փաստացի, ի հեճուկս սեփական ռազմական ղեկավարության հորդորների, և Արցախի ղեվարության դիմումի՝ դադարեցնելու պատերազմը, որում այլևս հաղթելու հեռանկարներ չէին նշմարվում, միանձնյա որոշում է կայացրել այն շարունակելու։ Արդյունքում, երեք շաբաթ անց, երբ պատերազմը նույն ռուսական կողմի միջնորդությամբ ի վերջո դադարեցվեց, մենք ստացանք զինադադարի անհամեմատ ավելի վատ պայմաններ՝ հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր նոր զոհեր, բազմաթիվ նոր ավերածությունները, և արդեն անմիջական ագրեսիայի վտանգ՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին։

Այս կապակցությամբ ես պարոն Փաշինյանին ընդամենը մեկ հարց եմ ցանկանում ուղղել՝ Դուք վերջապես ընդունեցիք, որ միանձնյա որոշում եք կայացրել հոկտեմբերի 19-ին շարունակել պատերազմը, և այդ որոշումը երեք շաբաթ անց հանգեցրել է աղետալի արդյունքների։ Ժամանակը չէ արդյո՞ք, որ Դուք, որպես 888 հազար ընտրողների քվեով ընտրված քաղաքական ղեկավար, պատասխանատվություն ստանձնեք հենց այդ ընտրողների առաջ՝ Ձեր մեկ որոշմամբ նրանց այդպիսի աննկարագրելի կորուստներ պատճառելու համար, և խոնարհաբար հրաժարական տաք Ձեր կողմից զբաղեցրած պաշտոնից։

Հետագայում, կարող եք ինքնաարդարացման բազմաթիվ նոր գրառումներ կատարել, հիմնավորել Ձեր գործողությունները կամ անգործությունը, մեղադրել ում ասես (կարող եք ինձ էլ մի ինչ որ բանում մեղադրել և նորից բերման ենթարկել ԱԱԾ)՝ համոզված եմ, մեր երկրում Դուք միշտ կունենանք մի ինչ որ լսարան, որը պատրաստ կլինի հալած յուղի տեղ ընդունել Ձեր ցանկացած արդարացում, և նույնիսկ նորից քվեարկել Ձեր օգտին։ Հիմա սակայն, ժամանակն է, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր իսկ միանձնյա ընդունած, և այդպիսի մանրամասնությամբ Ձեր իսկ կողմից ներկայացված ճակատագրական որոշման համար»,- գրել է Չալաբյանը:

Երեկ երեկոյան Կապիտուլիացիայի աղետալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող...

Опубликовано Avetik Chalabyan Воскресенье, 29 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ