News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենը մտադիր է Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջեն Պսակիին: Այս մասին հայտնում է դեմոկրատի շտաբը, փոխանցումէ «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է անցումային թիմի կայքում տեղադրված հայտարարության մեջ, լրագրողների հետ աշխատանքը կարգավորով առանցքային պաշտոններում միայն կանայք են նշանակվելու:

«Ես այսօր հպարտ եմ հայտնել միայն կանանցից բաղկացած կոմունիկացիաների մասով առաջին թիմի մասին»,- մեջբերվում է Բայդենի խոսքերը կայքում:

Պսակին բազմիցս քննադատությունների եւ նմանակումների առարկա է դարձել հիմնականում այն վրիպախոսությունների եւ խառնաշփոթի պատճառով, որոնք թույլ է տվել համաշխարհային քաղաքականության հարցերի քննարկման ժամանակ:

Առավել հայտնի են նրա հայտարարությունները բնական գազի մասին, որն «Արեւմտյան Եվրոպայից Ուկրաինայի տարածքով գազատարով տեղափոխվում է Ռուսաստան», ԱՄՆ նավատորմը Բելառուսի ափեր ուղարկելու սպառնալիքները եւ ավանդական «ես պետք է ճշտեմ գրասենյակում» արտահայտությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ