News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է` մոտենալով ամենամեծ ամսական անկմանը վերջին չորս տարվա ընթացքում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.89 տոկոսով կամ 15.8 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1772.3 դոլար: Միեւնույն ժամանակ, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 2.69 տոկոսով եւ կազմել 22.032 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ամսվա վերջին օրը ներդրողները նախընտրում են վաճառել թանկարժեք մետաղը` նախապատվությունը տալով ավելի ռիսկային ակտիվներին` համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարների շուրջ լավատեսության ֆոնին, ինչին նպաստել են լուրերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջընթացի մասին: Այս պահին ոսկին կորցրել է իր արժեքի ավելի քան 5.5 տոկոսն ընթացիկ ամսում: Գնի այսպիսի անկումը կարող է ամսական ամենամեծ անկումը դառնալ 2016-ի նոյեմբերից ի վեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ