News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պղնձի գինը թանկանում է 2016 թվականից ի վեր մաքսիմալ արագ տեմպերով: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 1,87%-ով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց  (մոտ 0,45 կգ) 3,4815 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի գինն աճել է 1,31%-ով՝ կազմելով մինչեւ 7499,5 դոլար, ալյումինի գինը՝ 1,14%-ով՝ կազմելով 1998,5 դոլար, ցինկի գինը՝ 1,25%-ով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 2795 դոլար:

Վերջին շաբաթների ընթացքում շուկաներում գերակշռում են լավատեսական տրամադրությունները՝ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության արագ վերականգնման հույսերով: Ավելի վաղ նոյեմբերին շատ ընկերություններ հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ