News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում ծնված և մեծացած մարդու համար այս ամենը տեսնելը շատ դաժան է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում մտավորականների միաբանության երթին մասնակցող դերասան Աշոտ Ղազարյանը:

«Մարդիկ ասում են՝ գոնե իմանանք երեխես ողջ է թե ոչ: Գիշեր-ցերեկ չունեն այդ մարդիկ: Երկուսի հետ զրուցել եմ: Ահավոր է: Սա է ինձ բերել այստեղ: Ես էլ չեմ կարողանում քնել: Ուզում ենք ինչ-որ չափով ժողովրդին սթրեսից հանենք: Գնում ենք նկարահանման հրապարակ, տեսնում ենք՝  ոչ մեկը տրամադրություն չունի: Տեսարան կա՝ ժպտում ես, ուրախ խոսում ես, բայց ներսդ վառվում է: Այն մարդու համար, որն այս հող ու ջրին կպած է, ծնվել է ու մեծացել է այստեղ, ու երևի այստեղ էլ կվերջացնի իր կյանքը , շատ դաժան է», -ասաց Աշոտ Ղազարյանը:

Աշոտ Ղազարյանը շեշտեց, որ կազմակերպված երթում որևէ քաղաքական նկատառում չկա:

«Իշխանությունը շատ բան պետք է անի, դե հիմա լռում են, գոնե մենք ինչ-որ բան պետք է շարժենք: Ես 71 տարեկան եմ, լսել կամ տեսե՞լ եք, որ ես որևէ քաղաքական բանի մասնակցեմ: Ես քաղաքականություն երբեք չեմ սիրել և երբեք չեմ հասկացել: Սա հայի՝ իսկական, էմոցիանալ, ճիշտ շարժում է, որին ես մեծ սիրով մասնակցում, որ գոնե տեսնենք ինչ կարող ենք անել», - նշեց դերասանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ