News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԽՎ ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի վեհաժողովի լիագումար նիստին կոչ է արել անել ամեն ինչ` ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նաեւ անհրաժեշտ է ամեն ինչ անել Հավաքական անվտանգության խորհրդի` ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ կազմելու մասին որոշման իրականացման համար»,- ասել է Վոլոդինը նիստի ընթացքում, որն ընթանում է տեսակոնֆերանսի միջոցով: Ըստ նրա` «դա չափազանց կարեւոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ կարողությունների զարգացման հետ կապված առաջնահերթության իրականացման համար»:

Վոլոդինը շեշտել է, որ եթե այդպիսի ցուցակ լինի, ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունները կկարողանան «իրենց փոխգործակցությունը բոլորովին նոր որակական մակարդակի հասցնել»: Դա կօգնի վերացնել օրենսդրական բացերը, երբ ՀԱՊԿ մի երկրում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունը կարող է օրինականորեն գոյություն ունենալ մեկ այլ երկրում, եզրափակել է խորհրդարանականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զասն ամփոփել է տարվա արդյունքները. Հայատանը, Բելառուսն ու Ղրղզստանն ամրության փորձության են ենթարկվել
Ստանիսլավ Զասի խոսքով՝ այս բարդ տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրները ցուցաբերել են միութենական համերաշխություն, եւ փոխօգնություն դժվար, երբեմն նաեւ ողբերգական իրավիճակներում…
Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության…
ՀԱՊԿ-ում կան Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող երկրներ, ՀԱՊԿ-ին դիմեը կարող էր լինել անարդյունք. Ալեն Սիմոնյան
Պատերազմի ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին իր սահմաններում…
Զասի նամակի հրապարակումից հետո Նիկոլը ինքնակամ պետք է հանձնվի իրավապահ մարմիններին․ Գեղամ Նազարյան
Զգուշացրել են, իսկ Նիկոլը փաստորեն ոչ միայն չի լսել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հունիսյան հորդորները, այլեւ արհամարհել է Ստանիսլավ Զասի նամակը…
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի…
Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ. Վազգեն Մանուկյանը՝ Միքայել Մինասյանի վերջին բացահայտման մասին
Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք…