News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։

Հայաստանի բանկերի միությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեև ուսումնական տարին մեկնարկել էր դեռևս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ դպրոց չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաև դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաև Հայաստանի բանկերի միությանը և հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է, և դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի:

Ի դեպ, Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց և իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը:

Աջակցության հերթական ծրագրով ՀԲՄ հաջորդ կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում էր: Այստեղ բանկերի աջակցությամբ կառուցվեց ֆուտբոլի նոր խաղադաշտի ցանկապատը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ