News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գազի գների եւ տեղափոխման սակագների ձեւավորման վերաբերյալ պայմանագրի նախագաիծը կմշակվի հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը:

«Մենք ունենք գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագիր: Դրան համապատասխան 2021 թվականին կմշակենք միջազգային պայմանագրի նախագիծ, որում, ինչպես ակնկալում ենք, նշված կլինեն բոլոր մանրամասները, այսինքն՝ գազի գների եւ տեղափոխման սակագների ձեւավորումը»,-ասել է Մյասնիկովիչը, ում խոսքը մեջբերում է «ԲելԹա» գործակալությունը:

Մյասնիկովիչը նաեւ հայտնել է, որ ԵԱՏՄ-ն անցնում է զարգացման նոր փուլի եւ պատրաստ է առաջարկել 200 մլրդ դոլարի չափով նախագծեր:

«Մենք անցնում ենք նոր փուլի (շատ առումներով Բելառուսի շնորհիվ)՝ ծրագրային ինտեգրացիայի, որում բացի համընդհանուր համակարգային միջոցներից ի հայտ կգան կոնկրետ միջոցներ նյութական արտադրության ոլորտի, սոցիալական ոլորտի համար: Օրինակ, մենք ԵՏՀ-ում երկրների հետ միասին մշակել ենք արդյունաբերականացման քարտեզ:

Արդեն կան համատեղ նախագծեր, որոնք կարելի է առաջարկել նաեւ մասնավոր բիզնեսին եւ պոտենցիալ արտասահմանյան ներդրողներին՝ 200 մլրդ դոլար արժողությամբ»,-ասել է նա:

Մյասնիկովիչը նշել է, որ մինչ այժմ ԵԱՏՄ գործունեության մեջ հիմնականում մշակվել են ներքին առեւտրի խոչընդոտները, սահմանափակումները վերացնելու հարցերը, որոնք վերաբերում են ԵԱՏՄ երկրներում արտադրվող կամ մատուցվող ապրանքներին եւ ծառայություններին:

«Եվ այժմ խոսքը համատեղ անդրեվրասիական տնտեսական ընկերություններ ստեղծելու մասին է, որոնք կմիավորվեն բիզնեսի սկզբունքով: Առանձին խոսքը ագրոարդյունաբերության մասին է, հատուկ ուշադրություն է այդ հարցում հատկացվում պարենային անվտանգության ապահովման համար ԵԱՏՄ ինքնաբավությանը: Մենք տեսնում ենք, որ կա լիարժեք ապահովություն: Չկա որեւէ սպառնալիք, որ եթե երրորդ երկրները փոխեն առեւտրային ռեժիմները, ապա դա կարող է բացասաբար ազդել պարենային անվտանգության վրա: Այժմ հանձնաժողովում մշակվում են այդ պարենային ռեսուրսների կառավարման հարցերը՝ հաշվի առնելով բնակլիմայական գործոններն ու երկրների մասնագիտացումը»,-ընդգծել է նա:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ