News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

Հայկական առաջին կանաչ պարտատոմսերը թողարկվել են Ամերիաբանկի երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ, որը նաև պարտատոմսերի հիմնական ներդրողն է: Կայուն զարգացման թեմայով հետազոտությունների և վերլուծությունների ոլորտում համաշխարհային առաջատար Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը ԿՊՍ-ին և համաշխարհային շուկայի չափանիշներին: Հայեցակարգի մշակման և Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` Ամերիաբանկի գործունեությանը համապատասխանեցման գործում որպես արտաքին խորհրդատու հանդես է եկել Ernst & Young ընկերությունը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց. «Մեծ ուրախությամբ ենք ազդարարում Ամերիաբանկի կողմից Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի բարեհաջող թողարկման և տեղաբաշխման մասին: Ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում էական դեր խաղալու էկոլոգիական կայունությանը նպաստող կանաչ ծրագրերի ֆինանսավորման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել FMO-ի մեր գործընկերներին աջակցության և այս շրջադարձային գործարքի հիմնական ներդրողը հանդիսանալու համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել Ամերիաբանկի անձնակազմին այս ձեռքբերման առիթով»:

FMO-ի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց. «Այսօր մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք մեր ամուր և հաջող համագործակցության ճանապարհին: Տարիների ընթացքում FMO-ն և Ամերիաբանկը բազում ծրագրեր են իրականացրել միասին. ստորադաս փոխառության տրամադրում, առաջնային ֆինանսավորման մի շարք հնարավորություններ, ինչպես նաև միջոցներ` ուղղված երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը: 2019թ. մենք որոշեցինք միասին նախաձեռնել կանաչ ֆինանսավորման ծրագիր, որի արդյունքում այսօր արդեն ձեզ ենք ներկայացնում Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերը: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը` սատարելու Ամերիաբանկին իր «կանաչ» ռազմավարության հետագա զարգացման գործում, որը կօգնի հասնել երկրի  առաջատար «կանաչ» բանկը  լինելու իր հավակնություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը...
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Ամենաշատ