News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուրջ շատ լուրջ իրավիճակ է ստեղծվում, միության երկրների ղեկավարները պետք է «դեմ առ դեմ» քննարկեն այն:

«Դուք գիտեք իմ դիրքորոշումը եւ ընդհանրապես` Բելառուսի: Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել, ոչ թե` հեռուստացույցով (ոչ տեսակոնֆերանսի ձեւաչափով), եւ բաց խոսել, քանի որ բազում խնդիրներ կան` ռազմական, ռազմաքաղաքական եւ տնտեսական: Առավել եւս, որ շատ դժվար տարի է: Այսպիսի բան երեւի չեք էլ հիշում: Բայց դեռ ավելի վատ է լինելու»,- երկուշաբթի ասել է Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը: Նախագահի խոսքերը մեջբերում է «Sputnik Բելառուս»-ը:

Նա հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի փլուզվել է, ճգնաժամն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ տարածքի վրա: «Այս իրավիճակից ելքը շատ դժվար կլինի: Ավելին, առճակատում է սկսվել, ըստ էության, բաց տնտեսական պատերազմ է ընթանում»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ դեկտեմբերի 11-ին նախատեսված է Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի նիստը, որի օրակարգը որոշված ​​է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, համավարակային իրավիճակի պատճառով հանդիպումը կանցկացվի հեռավար կարգով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ