News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի պատասխանտվության պետության և ազգի հանդեպ իր արած հանցագործությունների համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, որը նույնպես միացել է հացադուլին:

«Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք 2.5 տարի առաջ այս հարթակից խաբվելով, հավատալով, վստահելով այս պատուհասը բերեցին մեր գլխին, բարի լինեն, իրենց սխալն ուղղեն և  նույն ձևով հավաքվեն այստեղ, այդ մարդուն կանչեն պատասխանատվության: Տղաներն արդեն 9 օր է՝ պահանջում են իր հրաժարականը, բայց ես, որպես քաղաքացի, որը չի ընտրել իրեն, հրաժարական չեմ պահանջում: Իմ կարծիքով՝ նա պետք է դատվի իր գործած պետության, հայրենիքի և ազգի հանդեպ գործած իր հանցագործությունների համար: Իրավապահ մարմիններն էլ շատ լավ գիտեն, որ հանցագործություն է տեղի ունեցել: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ խորհրդարանական երկիր ենք: Ստորագրվել է մի  փաստաթուղթ, որը ոչ մեկից չեն հարցրել, այսինքն՝ մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը, որը հանցագործություն է, սահմանադրական կարգի տապալում է: Այդ մարդիկ, որ 2.5 տարի առաջ իրեն ընտրեցին, հիմա չպետք է նայեն, որ ցուրտ է ձյուն է, նույն ձև պետք է դուրս գան և պատասխաանատվության կանչեն այդ մարդուն», -ասաց Արշակ Զաքարյանը:

 Արշակ Զաքարյանի կարծիքով՝ գալիք իշխանությունը չպետք է ձևավորված լինի անհատի շուրջը:

«Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք 2.5 տարի ժողովրդական լեզվով ասած խռովել էին ինձանից, հիմա մեղայականով գալիս են՝ Արշակ, ճիշտ էիր ասում: Մենք պետք է ձերբազատվենք անհատի պաշտամունքից: Հիմա էլ ման են գալիս՝ բա ո՞վ պետք է լինի: 2000 տարի մենք ապացուցել ենք, որ անհատները երկիրը տանում են կործանման, անկախ նրանից, թե ով է: Մեկ մարդը իրավունք չունի որոշելու երկրի բախտը: Նոր մոդել է պետք: Ես որ խոսում եմ, մի երկու հոգի ասում են՝ Արշակ, դու արի: Այսինքն՝ այսքան կարճ ենք մտածում, եթե ես երկու ճիշտ բան ասացի, ոչ մեկը չի մտածում՝ ես ունա՞կ եմ, կարո՞ղ եմ: Մեզ կառավարում է պետք, մենք անտեր են մնացել: Վաղը վերջին հողակտորն ենք տալիս մեր հայրենիքից: Դուք կարդացել եք՝ որևէ բան գրվա՞ծ է Արծվաշենի մասին: Հրանտ Թոխատյանը շատ ճիշտ բան է ասում, որ Լաչինը պետք չէ տալ մինչև գերիների վերադարձը: Այսինքն՝ այն, ինչ պետք է տանք, տանք, բայց հետո ի՞նչ ենք դնելու, որ պահանջենք մեր ռազմագերիներին, զինծառայողների դիերը վերադարձնեն, անտառներում թաքնվածների ճակատագիրը որոշենք: Մի ստի համար 10-ն է հորինում, հետո 100-ը ու այդպես ստերի մեջ ապրում ենք», -նշեց Զաքարյանը:

 Ըստ Արշակ Զաքարյանի՝ ժամանակն է, որ հայ ազգը ըստ գործած հանցանքի ծանրության պատժի պաշտոնյային, ոչ թե պահանջի նրա հրաժարականը:

 «Արդեն 10 տարուց ավել է ամենակեղտոտ հանցանքի համար բարձրագույն պատիժը հրաժարականն է: Նախարարը կարող է մի ամբողջ ոլորտ տապալել, գետնին գցել՝ օրինակ՝ կրթականը, և հրաժարական տա, մենք ասենք՝ պատժեցինք: Որ հրաժարական տվեցին, ներեցի՞նք կորցրած տարածքների, այսքան զոհերի համար: Հրաժարականը հավասարացրել են գնդակահարությանը», -ավելացրեց Զաքարյանը:

Տպել
Ամենաշատ