News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան հետ է կանչել Արեւելյան Միջերկրական ծովից նավը ԵՄ առաջնորդների գագաթաժողովի նախաշեմին, հաղորդում է AP-ը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Oruc Reis նավը վերադարձել է Անթալիայի նավահանգիստ Դեմրե հանքավայրում սեյսմիկ հետազոտություններից հետո:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Թուրքիան հետախուզական նավ է ուղարկել Արեւելյան Միջերկրական ծովում վիճելի ջրեր:

Այդ քայլը Հունաստանին ստիպել է իր ռազմանավերն ուղարկել, եւ երկու կողմերը զորավարժություններ են անցկացրել: ՆԱՏՕ-ն տեխնիկական բանակցություններ է կազմակերպել երկու երկրների զինվորականների միջեւ՝ պոտենցիալ զինված հակամարտությունը կանխելու համար:

Թուրքիան հայտարարում է, որ ածխաջրածնային ռեսուրսների սահմանները պետք է հաշվարկվեն մայրցամաքից, սակայն Հունաստանը նշում է, որ Միջերկրական ծովում իր կղզիների մայրցամաքային ծանծաղուտները պետք է ներառվեն իր էներգետիկ գոտում:

Կիպրոսը Թուրքիային մեղադրում է իր ջրերում անօրինական հորատման եւ հետախուզական աշխատանքներ անցկացնելու մեջ:

Հունաստանն ու Կիպրոսը, ինչպես նաեւ Ֆրանսիան կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:

Եվրամիության առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին, ինչպես ակնկալվում է, կքննարկեն Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ