News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան։

«Մենք որպես մտահոգ քաղաքացիներ, մեր երկրի, ապագայի մասին մտածող մարդիկ սկսում ենք գործողությունների շարք, որով պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը, ապա սկսեցին վանկարկել․ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։

Վանկարկումներին զուգահեռ ոստիկանական մեծ թվով ուժերը սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ քաղաքացիների ձեռքերից եւ ոտքերից բռնելով, քաշքշելով նստեցրին ոստիկանական մեքենաները։

 Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ