News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ակցիայի մասնակիցներն անընդմեջ փորձում էին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ամեն անգամ ոստիկանները բերման էին ենթարկում նրանց։

Ակցիայի մյուս մասնակիցները երթով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա։ Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։ Ակցիային զուգահեռ, ոստիկանական ուժերը պատ են կազմել այնպես, որ քաղաքացիները հնարավորություն չունենան փողոց փակել։

Քաղաքացիներից մեկը բերման ենթարկվելիս փորձեց դիմադրել, նրան կարմիրբերետավորները պառկեցրին ասֆալտին։

«Շունչս, շունչս»,- գոռում էր քաղաքացին, դրանից հետո ոստիկանները նրան մտցրին ոստիկանական մեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ