News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հրաշալի Ամերիկան» Սուրբ ծննդյան այս տարվա թեման է Սպիտակ տանը: Առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ դրանով հարգանքի տուրք է մատուցում եւ ի ցույց է դնում Միացյալ Նահանգների «մեծությունը»:

Սպիտակ տան Կապույտ սենյակում պաշտոնական տոնածառի զարդերը նախագծել են ամբողջ երկրի ուսանողները:

Արտակարգ արձագանքման ծառայության եւ առաջնագծի աշխատողները, ովքեր պայքարում են համավարակի դեմ, նույնպես ներկայացված են Կարմիր սենյակում սուրբծննդյան տոնածառների եւ զարդարանքների վրա:

181 կգ խմորից, շոկոլադից եւ թագավորական ջնարակից պատրաստված մեղրաբլիթային Սպիտակ տունը, առաջին անգամ ներառում է առաջին տիկնոջ նոր վերանորոգած Վարդանոցն ու Առաջին տիկնանց պարտեզը:

Սա Թրամփ ամուսինների համար Սպիտակ տանը վերջին Սուրբ ծնունդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ