News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում Ռուսաստանի մասնակցությունը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության եւ փախստականների խնդիրների լուծումը:

Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում Ռուսաստանի մասնակցությանը, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության եւ փախստականների խնդիրների լուծմանը:

Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքի թեմային:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ