News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան։

Վանկարկումներին զուգահեռ ոստիկանական մեծ թվով ուժեր բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ քաղաքացիների ձեռքերից եւ ոտքերից բռնելով, քաշքշելով նստեցնում էին ոստիկանական մեքենաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ