News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է Եվրոպայում COVID-19-ի նոր դեպքերի թվի անկում, ինչը նախորդ շաբաթ հանգեցրել է սեպտեմբերի սկզբից նոր վարակների թվի առաջին գլոբալ նվազմանը: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Անցյալ շաբաթ աշխարհում սեպտեմբերի սկզբից նոր դեպքերի առաջին անկումն էր՝ Եվրոպայում դեպքերի թվի նվազման հետեւանքով, ինչը տեղի է ունեցել ներդրված արդյունավետ, բայց ծանր միջոցների շնորհիվ: Սա լավ նորություն է, բայց մենք պետք է դա շատ զգուշորեն մեկնաբանենք»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ COVID-19-ի դեպքերի թիվը, ինչպես նաեւ վիրուսից մահացությունների թիվը շարունակում է աճել աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս կապակցությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենը Ամանորի տոներին ընդառաջ կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել եւ գնահատել, թե որքանով անվտանգ կլինի տոնակատարությունը համավարակի ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ