News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 19:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 32-րդ կմ-ին «Audi 100» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթյա արգելապատնեշին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Տպել
Ամենաշատ