News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նիկոլ  Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը։

«Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը. հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը  ապարդյուն են, սին, անօգուտ եւ  անտրամաբանական. այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ Փաշինյանից․ Նիկոլ  Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում․

Հ․Գ․ Սողոմոն  Թեհլերյան «Ոտքի Դատարանն է Գալիս» ներկայացումից»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ