News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դավադրությունն ավարտվեց միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պոմպեոյի շտապ ուղեւորությունները տարածաշրջան, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը եւ Նեթանյահուի հայտարարությունները՝ այս բոլորը խոսում են դավադրության մասին, որը, ցավոք, ուրբաթ օրը հանգեցրեց ահաբեկչության եւ երկրի հանրահայտ ներկայացուցիչներից մեկի մահվան»,- մեջբերում է նրան երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Զարիֆի խոսքով՝ «Իրանի քաջարի ժողովրդի վրա առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության հիմնադիրներն ու աջակիցները փորձում են օգտագործել Թրամփի վերջին օրերը, որպեսզի ավերեն պատժամիջոցների վերացման համար նպաստավոր ներկա միջավայրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ