News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։

Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։

Մեր տեղեկություններով, պատկերը, ինչպես եւ սպասելի էր, մխիթարական չէ։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր վարկանիշն ունի Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամենացածրը՝ Սյունիքում, որն ավանդաբար ամենաիշխանականն է մարզերի թվում։

Մոտ 6 տոկոս վարկանիշ ունի ԲՀԿ-ն, 3-6 տոկոսի շրջանակներում են նաեւ ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության վարկանիշները, մի փոքր ավելի նվազ՝ 2-3-ի շրջանակներում, ՀՀԿ-ինը։ Սակայն երբեք այսքան մեծ թիվ չեն կազմել չկողմնորոշվածները կամ նրանք, ովքեր չեն ուզում հրապարակել իրենց կարծիքը՝ մոտ 60 տոկոս։

Ինչը նշանակում է, որ նախընտրական փուլն առանձնապես կարեւոր է լինելու, եւ հաղթելու է նա, ով կկարողանա իր կողմը գրավել չկողմնորոշվածներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ