News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։

Իսկ կոնկրետ ո՞ր արժանիքի համար։ Հարցն այն է, որ այս իրավիճակում շուրջ 30 նախկին եւ ներկա պաշտոնյաների են ՀՔԾ հարուցած մեղադրանքների առիթով տարել դատարաններ ձերբակալության համար, սակայն այդ գործերը իրավաչափության բացակայության հիմքով մերժվել են։ Եվ այս ամենի հիմքով փոխանակ ՀՔԾ կոնկրետ պաշտոնյաներ հեռացվեին աշխատանքից, դեռ մեդալ են ստացել՝ ՀՔԾ պետի գլխավորությամբ։ Այ քեզ արդարություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ