News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբղում ականազործել են մոտ 10 կմ ճանապարհ եւ Լաչինի միջանցքում վնասազերծել մոտ հազար պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքում տեղանքի մի հատված եւ ապահովել էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը վերականգնող բրիգադի աշխատանքի անվտանգությունը, որն ավերվել էր ռազմական գործողությունների ժամանակ։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր մաքրվել է ավելի քան 29 հեկտար տեղանք եւ մոտ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 շենք եւ սոցնշանակության օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է մոտ 1000 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ինչպես նաեւ նետված կամ չգործած ռազմամթերքը դուրս է տարվում հատուկ սարքավորված հրաձգարան, որտեղ ոչնչացվում է։ Սակրավորները տեղում պայթեցնում են այն ռազմամթերքը, որն անհնար է տարհանել։

Գերատեսչությունից նշել են, որ ՌԴ խաղաղապահները ապահովում են նաեւ էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի եւ տրանֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Անցած մեկ օրում վերականգնվել է էլեկտրահաղորդման գծերի 3 հենասյուն, 1,2 հազար մետր գազախողովակ, ավելի քան 1,5 հազար մետր կապի գիծ, 2 տրանֆորմատորային ենթակայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ․ՀՀ ՄԻՊ
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում…
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան
Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ…
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւեր, որոնք դատապարտում են Թուրքիային՝ Արցախի դեմ ագրեսիայի համար
Եվրախորհրդարանը առանձին պարբերությամբ խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խարխլում փխրուն կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում․․․
Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք…
Եթե երկարեց Փաշինյանի հեռացումը, կվերադառնամ քաղաքականություն. Վահե Հակոբյան
Վարչապետի աթոռը զբաղեցրած անձի թիմում շատ լավ հասկանում են, որ եթե Փաշինյանին հաջողվի անվտանգության երաշխիքներ ստանալ...
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամները հարգեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակը
Այսօր Եռաբլուրում իրականացված հիշատակի և խոնարհման արարողությամբ մի խումբ համալսարանականներ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ