News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաքի շրջանի 70-ամյա կնոջը՝ որդուն ապօրինաբար ազատությունից զրկելու կասկածանքով, ում 12 տարեկանից գրեթե 28 տարի նա փակի տակ է պահել, հայտնում է Expressen-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ օրերս կնոջ մոտ է գնացել նրա ազգականուհին։ Բնակարան մտնելով՝ նա տեսել է մահացու վախեցած անտամ բերանով եւ խոցերով ու քերծվածքներով ծածկված ոտքերով տղամարդու, որը հազիվ էր կարողանում կանգնած մնալ եւ պատասխանել հարցերին։

Ազգականուհու խոսքով՝ երկար տարիներ ինքը կասկածել է մորը այն բանում, որ նա որդուն մեկուսացրել է հանրությունից։ Երբ կնոջը տարել են հիվանդանոց, ազգականուհին որոշել է բնակարանը զննել, որտեղ հաստատվել են նրա վատթարագույն մտավախությունները։  Նա անմիջապես բժիշկների է կանչել, եւ 41-ամյա տղամարդուն տարել են հիվանդանոց։ Բժիշկները հիմա նրա վիճակը ծանր են գնահատում։

Այլ ծանոթների խոսքով՝ մայրը որդուն դպրոցից հանել է 7-րդ դասարանի սկզբում, եւ այդ ժամանակից նա ամբողջ ժամանակ փակի տակ է եղել։ Մայրը նրան ներշնչել է, որ բոլորը՝ ե՛ւ ազգականները, ե՛ւ հարեւանները, ե՛ւ ծանթները, ե՛ւ ընդհանրապես հասարակությունը իրենց չարիք են կամենում, եւ միայն ինքն է կարող իրենց երկուսին էլ պաշտպանել։

Պարբերականի հետ զրույցում ազգականուհին պատմել է, որ դեռեւս երիտասարդ տարիներին կասկածել է, որ այդ ընտանիքում ինչ-որ բան այնպես չէ։ Բայց երբ իր կասկածների մասին հայտնել է ուրիշներին, ոչ ոք չի ցանկացել իրեն լսել, այդ պատճառով դադարել է այդ հարցը բարձրացնել։

Ազգականուհու խոսքով՝ ինքը չի կարող նկարագրել բնակարանում տեսածը․ դա մի մեծ աղբանոց էր, տասնամյակներով մաքրություն չէր արվել։ Նույն բանն էր, ինչ հայտնվեիր սարսափ ֆիլմում, նշել է նա։ Ըստ Aftonbladet պարբերականի տեղեկությունների՝ 70-ամյա կնոջը չափազանցված հոգածությանն էր մղել «ընտանիքում տեղի ունեցած մի իրադարձություն»։ Ոստիկաններն այս պահին դեռւս չեն հարցաքննել մորը եւ չեն զրուցել նրա որդու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի»...
Ապօրինի անտառահատումներ Սյունիքում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը
Ժամեր անց բաժնի սպասարկվող տարածքում շրջայցի ժամանակ ոստիկանները ստուգել և բաժին են տեղափոխել ևս մեկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա...
Խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել եւ գումար հափշտակել. ոստիկանության տեսանյութը
Ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի...
Երեւանում, Արարատի եւ Սյունիքի մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. 200 խախտում. 4 վարորդ եղել է ոչ սթափ
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 39, թաղանթապատված դիմապակիով...
Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու...
Ջրատարում հայտնաբերված 86-ամյա կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ