News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել է 15.6 տոկոսով: Ապրիլ-հունիսին անկումը 11 տոկոս է կազմել, գրում է Lenta-ն` վկայակոչելով Financial Times-ը:

Նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 6.7 տոկոսով: Տնտեսությունը վերականգնվել է սպառման, ներմուծման եւ ներդրումների աճի շնորհիվ: Ճգնաժամին ի պատասխան Թուրքիայի իշխանությունները իջեցրել են առանց այդ էլ ցածր տոկոսադրույքները` տնտեսությունը լցնելով էժան վարկերով: Վարկավորման աճը հասել է իր ամենաբարձր մակարդակին 2013 թվականից ի վեր:

Երրորդ եռամսյակում ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 16 տոկոսով, սակայն արտահանումը կրճատվել է ավելի քան 22 տոկոսով: Առեւտրային բալանսի պակասուրդը լրացուցիչ ճնշում է գործադրել լիրայի վրա: Օգոստոսին եւ սեպտեմբերին այն ռեկորդային ցածր մակարդակի էր հասել եւ շարունակել էր անկումը տարվա չորրորդ եռամսյակում:

Նոյեմբերի սկզբին երկրի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հրաժարական տվեց լիրայի փոխարժեքի ռեկորդային անկումից հետո: Bloomberg-ը լիրան աշխարհի ամենավատ արժույթն էր անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ