News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ից հրադադար է եղել ու մինչ օրս Զանգելանում ոչ մի որոնողական աշխատանք չի կատարվել, իմ հարազատ եղբայրն էլ է գտնվում այնտեղ, արդեն 42 օր է` լուր չունենք իրանից. Էջմիածնի զորամասի դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողի քույրը:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները այսօր բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանց խոսքով՝ 30 զինծառայողների մասին մինչ օրս տեղեկութուն չկա, նրանք մարտական գործողություններ են իրականացրել Զանգելանի շրջանում:

Զինծառայողի մայրը նշում է, որ դիմել են տարբեր մարմինների, բայց տեղեկություն չի տրամադրել. «Ամեն տեղ գնացել ենք, տեղ չկա, որ չգնանք, մեր պետությունից մեր երեխաներին ենք պահանջում, ես չեմ իմանում իմ թոռներին երեք անչափահաս երեխային և իմ հարսին ի՞նչ պատասխան տամ, խնդրում և պահանջում ենք՝ տվեք մեր երեխաներին, ողջ ոնց տարել եք այդպես էլ հետ վերադարձրեք»:

Ծնողներին հանդիպեց զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը, նա նշեց, որ բոլոր տեղեկությունները, տվյալները ներկայացված է, տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը Զանգելանի այդ հատվածում աշխատանքներ են իրականացվելու՝ Կարմիր խաչը Պաշտպանության նախարարության անձնակազմի հետ միասին:

Լրագրողի հարցին, այրդյո՞ք այս զորամասից լինելու է ներկայացուցիչ, որ ճանաչի իր զինվորներին որոնողական աշխատանքների ժամանակ, Մալխասյանը նշեց.«Պետք է կարգադրություն տա Գլխավոր շտաբի պետը կամ նախարարը: Իրենց թույլտվություն պետք է լինի, որ զորամասի անձնակազմից  մասնակցեն գործողություններին, եթե նման ցուցում լինի, մեր անձնակազմը պատրաստ է նման գործողության մասնակցի: Մինչ օրս նման թույլտվություն չի եղել, որ աշխատեն, դրա համար տեղեկութուն չի տրամադրվել»:

Զինծառայողի հայրը տեղեկացրեց, որ 45 օր տեղեկութուն չեն ունեցել, երեկ զանգ է եկել, բայց իրենց հեռախոսը անհասանելի է եղել, դիմել են, պարզելու, ո՞ր տարածքից է եկել զանգը, սակայն չեն չեն տեղեկացրել. «Ռուսաստանից եկել է պատերազմի համար, իսկ այսօր որտեղ դիմում ենք, ոչ մեկ պատասխան չի տալիս: Այնքան արեցին, մինչև ձյուն եկավ, այդ երեխաները 45 օր ոնց դիմանան, մեր ղեկավարությունը շատ թույլ է աշխատում, ստից աշխատավարձ են ստանում, ասում ենք՝ այսինչ տեղն է երեխան, բայց ոչ մեկ չի գնում: 27 տարի ես երեխա եմ պահել, որ Մոսկվայից գա Հայաստանի համար կռվի ու մեզ տենց վերաբերվե՞ն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ