News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց են. ցանկանում են դիմում- նամակ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ դեսպանատան ներկայացուցչին նամակ փոխանցելուց հետո, ծնողները շարժվեցին դեպի Պաշտպանության նախարարություն:

Նշենք, որ առավոտյան Էջմիածնի զորամասի դիմաց հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները՝ նշելով, որ այդ էջմիածնի զորամասում ծառայած 34 զինծառայողների մասին տեղեկություն չունեն:

Գերի ընկած զինծառայողի եղբայրը լրագրողներին ասաց, որ դիմել են Պաշտպանության նախարարություն,Կառավարություն, Կարմիր խաչ, որպեսզի իրենք երաշխավորեն, որ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնա.

«Եղբայրս գերի է ընկել Ադրբեջան, երեկ չէ առաջին օրը տեսանյութով տեսել ենք, թե ինչպես ադրբեջանցիների ուղեկցությամբ հայ գերիներին՝ մոտավորապես  15 տղայի ձեռքերը մեջքին կապած հրելով, խփելով տանում են: Մենք տեսանյութերը տեսնում ենք և սարսափում ենք այն ամեն ինչից, ինչ տեղի է ունենում: Փորձում ենք չգիտակցել, որ մեր եղբայրը այնտեղ է և ամեն ինչ անում ենք, որ ապահովություն  և երաշխիք լինի, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնալու:

Մենք ավել բան չենք պահանջում, մենք պահանջում ենք միայն այն, ինչ այդ ցավալի հայտարարությանն մեջ նշված է»:

Գերեվարվածի եղբայրը նշեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են նաև Իրանի դեսպանատուն, քանի որ տվյալներ են եղել, որ զինծառայողներ փախուստի ժամանակ պատահաբար հայտնվել են Իրանի սահմանում: Իրանի դեսպանատանը ոչ հերքել, ոչ հաստատել է  տեղեկությունը, միայն նշել են, որ Կառավարությունը այդ հարցով զբաղվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ