News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերին Երկրի բնակիչները կկարողանան Արեւի խավարման եւ երկու երկնաքարային հոսքի` Գեմինիդների եւ Ուրսիդների ականատեսը դառնալ: Այս մասին գրում է Մոսկովյան պլանետարիումի մամուլի ծառայությունը:

Արեւի ամբողջական խավարումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, սակայն Ռուսաստանի տարածքում այն հնարավոր չի լինի տեսնել: Խավարման առավելագույն փուլը (1.025) սպասվում է Մոսկվայի ժամանակով 19:13-ին:

«Խավարման լիարժեք փուլը կտեւի 130 րոպե եւ լուսնային ստվերի նեղ շերտով կանցնի  Չիլիի (Չիլիի լճային շրջան) եւ Արգենտինայի տարածքների միջով (արգենտինական հյուսիսային Պատագոնիա շրջան): Խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում եւ Աֆրիկայում»,- գրում է մամուլի ծառայությունը:

Լուսնային ստվերը Երկիր կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 17:32-ին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական գոտում` Մարկիզյան կղզիների մոտակայքում: Աստիճանաբար Լուսնի ստվերը կտեղափոխվի դեպի հարավ-արեւելք` մեծացնելով իր չափերը: Այնուհետ այն կհատի Խաղաղ օվկիանոսի արեւելյան հատվածը եւ Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին կմտնի Հարավային Ամերիկա` Չիլիի տարածք: Շարժվելով դեպի արեւելք` ստվերը կհատի Անդերը եւ կհայտնվի Արգենտինայում: Այստեղ Մոսկվայի ժամանակով ժամը 19:13-ին խավարման ամենամեծ փուլը կլինի, որի ժամանակ Արեւի բարձրությունը հորիզոնից եւ փուլի տեւողությունը առավելագույնի կհասնեն:

«Լուսնային ստվերը մայրցամաքը կլքի Մոսկվայի ժամանակով 19:27-ին Սան Մատիաս ծոցում: Ապա այն կշարունակի շարժվել Ատլանտյան օվկիանոսի երկայնքով եւ կմոտենա Աֆրիկայի ափերին: Ստվերը Երկիրը կլքի Մոսկվայի ժամանակով 20:53-ին Նամիբիայի ափերից դեպի արեւմուտք»,- պարզաբանել են մասնագետները:

Արեւի խավարումից բացի, դեկտեմբերին Երկրի բնակիչները երկու աստղաթափ կտեսնեն: Առաջին երկնաքարային հոսքը կդառնան Գեմենիդները` դեկտեմբերի 15-ի գիշերն ակտիվության գագաթնակետով: Իսկ դեկտեմբերի 23-ի գիշերն առավելագույն արագության կհասնեն Ուրսիդների հոսքի երկնաքարերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերությունը հաջողությամբ փորձարկել է LauncherOne հրթիռակիրը
Դա ընկերության առաջին հաջողված առաքելությունն է...
Ջեֆ Բեզոսի ընկերությունը պատրաստվում է իրականացնել դեպի տիեզերք առաջին թռիչքն անձնակազմով այս տարվա ապրիլին
Նախօրեին Blue Origin-ն ավարտել է իր New Shepard հրթիռային ուժեղացուցչի եւ խցիկի 14-րդ փորձնական թռիչքը...
Եվրոպայի տիեզերական ամբիցիաները թափ են հավաքում
Բրետոնն ասել է, որ այդ նպատակով ստեղծվող դաշինքը կներառի արդյունաբերության ներկայացուցիչների, ԵՄ կառավարություններին, ԵՄ օրենսդիրներին եւ Եվրոպական տիեզերական գործակալությանը...
Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում
Երկրին առավելագույն մոտեցումը սպասվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը...
Հունվարի 2-ին Երկիրը կհայտնվի Արեգակից նվազագույն հեռավորությամբ
Ինչի հետեւանքով երկնային լուսատուի սկավառակը 3 տոկոսով ավելի մեծ կերեւա...
Կանադան տիեզերագնաց կուղարկի դեպի Լուսին ամերիկյան տիեզերանավով
«Արտեմիդայի» նպատակը դեպի Լուսին մի քանի արշավախումբ ուղարկելն է...