News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Օրերս NEWS.am-ն անդրադարձել էր մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնած՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ և Մոսկվայի իր աղբյուրներին հղում անելովնշել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին «դավաճան» են անվանել և մեղսակից տեղի ունեցածի մեջ։ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել էր այս տեղեկությունը՝ անվանելով դրանք իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։

Ստորև ներկայացնում ենք մի հատված վերը նշված հանդիպումից։ Համայնքի ներկայացուցիչը, դիմելով Արմեն Սարգսյանին, ասում է.

«Իմ հարցը ուզում եմ ուղղել անձամբ Ձեզ՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Դուք ասում եք՝ 2,5 տարի գնաց «պռավալ»։ Դա նաեւ Ձեր մեղքն է։

2,5 տարի Հայաստանում գնում էր պառակտում, 2,5 տարի քանդում էին պետական ինստիտուտները։ Դուք լռում էիք, Դուք անգործ էիք։ Կներեք, բայց կողքից այդպես էր թվում։ Ցանկացած հայ հիմա դա իրավունք ունի Ձեզ ասելու։ Դուք չէիք պաշտպանում դատվող հերոսներին, ոչ մի անգամ չսատարեցիք մեր երկրորդ նախագահին եւ հերոսներին, համենայն դեպս դա չեղավ մասսայական։ Դուք ասում եք, որ չեք իմացել նման պայմանագրի ստորագրության մասին, դա նույնպես Ձեր անգործության արդյունքն է։ Դա իրականություն է, դա արդարացում չէ։ Ինչպե՞ս կարող է պետության նախագահը, որը ինքն է պարտականություն կրում Սահմանադրության եւ պետական տարածքների կայունության համար, ներկա դրությամբ կանգնի եւ նման արդարացում ման գա։ Ես հուզված եմ, որովհետեւ դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք մեղավոր եք, անձամբ Դուք։ Ու ես ուզում եմ տեսնել ինչպես եք Դուք գտնում Հայաստանի ապագայում Ձեր տեղը։ Ես ասեմ Ձեզ Մոսկվայի հայության մեծամասնության կարծիքը՝ Դուք այնտեղ տեղ չունեք»։

Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու շրջակայքում։ Նախ, բոլոր հայտնի խոշոր հայազգի գործարարները և ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել, հանդիպել նախագահի հետ, հանդիպմանը եկել է առավելագույնը 20-30 հոգի: Ներս մտնելիս դրսում կանգնած հայերը գոռացել են «Դավաճան», ըստ էության հանդիպումը չսկսած ձևավորվել է լարված մթնոլորտ։

«Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ