News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։

Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

ԹԻՐԱԽ №7. ՔՅՈՒՐԴԱՄԻՐԻ ԱՎԻԱԲԱԶԱՆ

Ավիաբազան գտնվում է Ադրբեջանի գրեթե կենտրոնում, Քյուրդամիր քաղաքից մոտ 5կմ հարավ։ Արցախի նախկին սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 100կմ։

Պատերազմը սկսելու պահին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կային 39 միավոր Սու-25 գրոհիչներ։ Այդ ինքնաթիռներից առնվազն 4-ը տեղակայված են Նախիջևանում, իսկ մնացած 35-ի մշտական տեղակայման վայրը Քյուրդամիրի ավիաբազան է։ Սու-25-երից բացի ավիաբազան զինված է նաև ավելի քան 2 տասնյակ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով, ինչպես նաև Մի-8/Մի-17 տիպի ուղղաթիռներով։

Բացի այս Քյուրդամիրը նաև անցումային օդանավակայան է Բաքվի ու Սումգայիթի մերձակայքի Նասոսնիի, Ղալայի ու Սանղաչալի ավիաբազաներից ինքնաթիռների ու ուղղաթիռների ռազմաճակատ տեղափոխման համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ