News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մտավորականների կազմակերպած երթի մասնակիցները նամակը հանձնել են ԱՄՆ դեսպանատանը՝ նշելով, որ ակնկալում են հանդիպում դեսպանի հետ, եթե դա հնարավոր է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մտավորականների միաբանության երթին մասնակցող դերասան Հրանտ Թոխատյանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը, կփոխանցի նամակը դեսպանին, և ասացինք, որ ակնկալում ենք պատասխան, ասացին դեսպանի՝ նամակին ծանոթանալուց հետո մենք պատասխանը կուղարկենք ձեզ: Մենք շարունակում կապը պահել Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի գրասենյակների հետ, որպեսզի կարողանանք օգտակար լինել իրենց, ինչով, որ կարող ենք:

Այն կարծիքը, որ մտավորականների կազմակերպած երթը ուղղորդված շարժում է, Հրանտ Թոխատյանը անվանեց տականքություն:

«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին, ի՞նչ ուղղորդվածություն կարող է լինել: Ի՞նչ բան ենք անում: Չի կարող այս հարցում ուղղորդվածություն լինի, սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորիս: Կա՞ հիմա հանրապետություն մի հոգի, որ գերիների հարցով չմտածի: Կամ թաքնված տղաներին,զոհված տղաների դիերը վերադարձնելու մասին չմտածի», -ասաց Հրանտ Թոխատյանը:

Ըստ Հրանտ Թոխատյանի՝ բանականություն ունեցող յուրաքանչյուր մարդու հուզում է այն հարցը, որ գերիներին վերադարձնելու մասին որևէ հստակ ժամկետ նշված չէ ստորագրված համաձայնագրում:

«Ամենավրդովեցնող փաստը դա է: Ո՞նց կարելի էր մեր հողի կտորից, մեր սրտից, պոկել ու վերադարձնել, իսկ մեր եղբայրներին, զավակներին, թողնել քմահաճույքի հույսին: Սա անհնար մոտեցում է, բայց եղել է արդեն: Մեզ մոտ առաջարկ կար, ցավոք սրտի, այն չընկալվեց ու մենք բաց թողեցինք: Որ գոնե կանգնեինք մենք մի պահ ասեինք՝ հրաժարվում ենք մեր պարտականություններից, վերադարձրեք մեր գերիներին, վերադարձրեք մեր դիերը, վերադարձրեք մեր տղաներին, հետո շարունակենք գործընթացը», -նշեց Հրանտ Թոխատյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ