News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի քաղաքացիները պետք է հետեւեն կորոնավիրուսի պայմաններում կարատինային միջոցառումներին, այլապես չի կարելի բացառել, որ վարակվածների թիվը կրկին կսկսի արագ տեմպերով աճել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը գերմանական ոստիկանության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, հայտնում է NTV-ն։

«Ձմռան ընթացքում մենք պետք է շատ ու շատ ուշադիր լինենք,- ասել է նա։ Հակառակ դեպքում մեզ կրկին կծածկի [համավարակի] հաջորդ ալիքը»։

Ընդունված է համարել, որ հիմա Գերմանիան բախվել է համավարակի երկրորդ ալիքին։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրում Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13 604-ով։ Առաջին ալիքի դեպքում, որը եղավ գարնանը, պիկին ամենօրյա աճը հասել է 6 հազարի։

Նոյեմբերի 2-ից Գերմանիայում գործում է կարանտինային ռեժիմ։ Նվազագույնը մինչեւ տարեվերջ փակվել են ռեստորանները, բարերը եւ գաստրոնոմիական մյուս հաստատությունները, ճաշատեսակներն ու ըմպելիքները թույլատրված է վաճառվել միայն առաքմամբ։ Աշխատանքը դադարեցրել են ֆիթնես ակումբները, դաջվածքի սրահները, լողավազանները, կոսմետիկայի եւ մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները եւ համերգային դահլիճները։ Ի տարբերություն գարնանը սահմանված կարանտինի, բաց են մանկապարտեզները եւ դպրոցները, ինչպես նաեւ վարսահարդարման սրահներն ու խանութները։ Հանրային վայրերում թույլատրված է հանդիպել առավելագույնը երկու տնատիրության ներկայացուցիչների։ Հյուրանոցներում կարելի է գիշերել միայն սուր անհրաժեշտությամբ առաջացած դեպքերում, ոչ զբոսաշրջային նպատակներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ