News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք շարունակի Սեւ ծովի տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումը՝ «Ղրիմում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման» լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախաշեմին, փոխանցում է DW-ն։

«ՆԱՏՕ-ի եւ բոլոր դաշնակիցների համար սեւծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի․․․Մենք սերտորեն համագործակցում ենք մեզ համար արժեքավոր գործընկերներ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։ Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն սեւծովյան տարածաշրջանում զգալի ներկայություն է պահպանում եւ հետագայում էլ ավելի սերտորեն է համագործակցելու Ուկրաինայի եւ Վրաստանի հետ»,- շեշտել է նա։

Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, հիշեցրել է բազմազգ բրիգադի մասին, որը Հյուսիսատլանտյան դաշինքի հարավարեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի հատուկ առաջխաղացման շրջանակում տեղակայված է ռումինական Կրայովա քաղաքում։ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է խախտել այս երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ մասնավորապես Ղրիմի անօրինական բռնակցման եւ Վրաստանի հատվածում ռուսական զորքերի ներկայության ճանապարհով»,- այնուհետեւ նշել է Ստոլտենբերգը։

Նա նաեւ շեշտել է, որ սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը քննարկվելու է դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի եւ Վրաստանի ԱԳ նախարարնոր Դմիտրի Կուլեբայի եւ Դավիդ Զալկալիանիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ