News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիան արգելել են ծայրահեղ աջ ծայրահեղական «Գայլերի բրիգադ 44» խմբավորումը, որը ծրագրում էր նացիստական ​​պետություն ստեղծել, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանները խմբի անդամների բնակարանների խուզարկությունների ընթացքում աղեղնազեն, մաչետե, դանակներ եւ նացիստական ​​խորհրդանիշներ են հայտնաբերել:

«Մեր երկրում տեղ չկա մի խմբի համար, որն ատելություն է սերմանում եւ նացիստական ​​պետության վերականգնում է քարոզում»,- հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը:

Գայլերի բրիգադի անդամները բացահայտորեն երկրպագում են նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին եւ ձգտում են վերջ տալ ժողովրդավարական պետությանը` միաժամանակ ռասիզմ եւ հակասեմականություն քարոզելով, նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Կառավարությունն արգելել է նաեւ խմբի սիմվոլիկան` 44 համարով երկու նռնակով գանգը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ